
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում, Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորներն այսօր, օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերան քաղաքում և հարակից տարածքներում»: