
Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (FSMTC) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր առաքումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- տեղեկացրել է Ռեշետնիկովան: