
Bullet Chess Championship 2021 մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը 7,5-8,5 հաշվով պարտվել է 17-ամյա հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին: Մրցակիցները անցկացրել են 16 պարտիա, որոնցից 6-ում հաղթել է հնդիկ շախմատիստը, իսկ 5-ում Արոնյանը: Եվս 5 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Այսպիսով, մրցաշարի հաջորդ՝ 1/4 փուլ է դուրս եկել Էյրգայսին: Այստեղ նա հանդիպել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և պարտվել է ընդհանուր 3-13 հաշվով: Կիսաեզրափակչում Նակամուրան կմրցի Ալիրեզա Ֆիրուջայի հետ:
Ի դեպ, նշենք, որ մրցաշարի պաշտոնական կայքում Արոնյանը ներկայացված է հայկական դրոշի ներքո: