
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նշանակման օրվանից շարունակում է հետեւողականորեն թիրախավորել տարբեր պաշտոնյանների, հարկ եղած դեպքում հասնել անգամ նրանց պաշտոնանկությանը:
Դեռեւս ապրիլի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մթնոլորտը լարված է, քանի որ Թորոսյանը «Ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցների աշխատավարձը ուշացրել է:
Ըստ մեր տեղեկությունների, իրավիճակն այնպես է լարվել, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն նախօրեին ազատման դիմում է գրել, որը եղել է Թորոսյանի գերնպատակը: Նկատենք սակայն, որ Լիլի Մինասյանն ամենեւին էլ պատահական մարդ չէ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար: Վերջինս ընտրությունների ժամանակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի վստահելիներից մեկը: Մինասյանն անգամ երկար ժամանակ աշխատել է նաեւ Ազգային ժողովում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սակայն Արսեն Թորոսյանը կարողացավ հասնել նրան, որ Լիլի Մինասյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: