Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում: