Armenian text to speach

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։ Հաղորդում է Armsport.am-ը։

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։

Վերջնական հաշվարկներով Ռաֆիկ Հարությունյանը որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս