
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական Saviz նավը հարձակման է ենթարկվել Կարմիր ծովում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջիբութիի ափերին մոտ, նավը աննշան վնաս է կրել տուժած անձինք չկան: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք հետաքննում են միջադեպը: