Ժողովուրդ. ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչին մրցույթում “հաղթանակ պարգևելու համար”: Այս մասին “Ժողովուրդին” ասել է մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը: “Այն, որ սահմանամերձ Ճամբարակի շրջանն ամենաաղքատ բնակավայրերից է, բոլորին է հայտնի, բայց պարզվում է, որ մեր երկրում կան պաշտոնյաներ, այս դեպքում բարգավաճ Հայաստան կառուցող, որոնց չի հետաքրքրում, թե մարդիկ որտեղից գումար կգտնեն՝ կաշառք տալու համար: Գլխավորը՝ գումարը մտնի իրենց գրպանը: Փոխանակ այնպիսի պայմաններ ստեղծեն, որ ուսուցչի պակաս ունեցող գյուղերում մարդիկ սիրով աշխատեն, դեռ մի բան էլ կաշառք են պահանջում”: Երբ այս մասին “Ժողովուրդը” հարցրել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանին, վերջինս ասել է, թե նման բան չի կարող պատահել, իսկ եթե եղել է, թող մեղավորը պատժվի:

“Ստացվում է, որ ԲՀԿ-ն իր մարզպետի գործողությունների համար պատասխանատու չէ”:




Լրահոս