
Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1231 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200129 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 889872 վերջին մեկ օրում` 4943 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16471 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 383-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 179043 անձ` վերջին մեկ օրում 816 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 3675 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է: