
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- գրել է Խաչատրյանը: