«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին: Թեման «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն է, որը օրենքի խախտմամբ 2 օր ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահին։
ArmLur.am-ն այսօր նախագահի հետ հանդիպումից հետո փորձել է զրուցել ռեկտորների հետ՝ պարզելու համար, թե ինչ են քննարկել ու արդյունքում ինչ որոշում են կայացրել:
Հավելենք նաեւ, որ այսօր տեղեկացրել էինք, թե մինչ ռեկտորների հետ հանդիպումը նախագահը հանդիպել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ քննարկելու համար աղմկահարույց օրենքի նախագիծը: Նախարարը փորձել էր հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով առկա քննադատությունները: Արմեն Սարգսյանը, այսպես ասած, փափուկ բարձ է դրել նախարարի գլխի տակ՝ ասելով, թե լուրջ խնդիրներ չի տեսնում: Սակայն այդ հանդիպումից հետո կառավարության համար պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը չի ցանկանում ստորագրել օրենքի նախագիծը, եւ ավելին՝ Ազգային ժողովի խախտման հետեւանքով աղմկահարույց օրենքի ճակատագիրն ընդհանրապես անհայտ է:
Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ռուբեն Աղգաշյանի հետ: