Armenian text to speach

3 քաղաքներ կարող են զրկվել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Բասկերի երկրի համար անհնար կլինի կատարել նոր ներկայացված կառավարության արձանագրությունները, որոնք թույլ կտան երկրպագուներին այս ամռանը ներկա գտնվել Բիլբաոյի մարզադաշտերում Եվրո-2020-ին։

«Մենք ստացանք այն պահանջների ցուցակը, որոնք Բասկերի կառավարությունը դրել էր երկրպագուների ներկայության վերաբերյալ, և հարկադրված ենք նշել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից դրանց ընդունման անհնարինությունը: Մինչև հունիսի 14-ը Բիլբաոյի և Իսպանիայի բնակչության 60%-ին պատվաստելու պահանջը չի կարող բավարարվել, հետևաբար՝ հանդիպումները պետք է անցկացվեն դատարկ տրիբունաներով: Այսպիսով, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանատվություն չի կրելու այն որոշման համար, որը ՈՒԵՖԱ-ն կկայացնի այս փաստաթուղթը վերլուծելուց հետո», – նշել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մինչ այս հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է Եվրոպայի առաջնության քաղաքների ցանկից բացառել նաև Դուբլինը և Գլազգոն: Այս քաղաքները դեռ երաշխիքներ չեն տրամադրել երկրպագուների քանակի վերաբերյալ, որոնք կարող են մարզադաշտերն ընդունել մինչ հունիս: ՈւԵՖԱ-ն ցանկանում է երկրպագուների նվազագույն՝ 50 տոկոս ներկայություն Եվրոպայի առաջնության մարզադաշտերում: Իսկ Բիլբաոյի, Դուբլինի և Գլազգոյի պաշտոնյաները դեռ չեն հայտարարել այս պահանջը կատարելու պատրաստակամության մասին:




Լրահոս