Բոլորիս հայտնի «Չէին սպասում» սիրված հաղորդաշարի նոր եթերաշրջանը, ի զարմանս հեռուստադիտողի, սկսել է հեռարձակվել է «Շանթ» հեռուստաընկերությամբ, այլ ոչ թե «Հ2» հեռուստաընկերությամբ:
ArmLur.am-ը սիրված հաղորդաշարի հավատարիմ հետեւորդների խնդրանքով փորձել է հաղորդման վարող Սուրեն Շահվերդյանից պարզել, թե ինչ պատճառով է «Չէին սպասում» հաղորդաշարը տեղափոխվել «Շանթ» հեռուստաընկերություն:
«Ամեն ինչ շատ պարզ է, «Հայկական 2-րդ» հեռուստաալիքը, քանի որ այլեւս հաճախականություն չունի, չի սփռվում Հայաստանում եւ Արցախում, այդ իսկ պատճառով որոշվեց հաղորդումը տեղափոխել «Շանթ» հեռուստաընկերություն, որպեսզի բոլորը կարողանան դիտել այն: Եթե «Հ2» հեռուստաալիքի լիցենզիան շարունակեր գործել ամբողջ Հայաստանով մեկ՝ մենք մեր սիրելի հեռուստաընկերությունից չէինք տեղափոխվի»,-նշեց Սուրեն Շահվերդյանը:
Լիդա Եղիազարյան