
“Առավոտ”-ը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանզվածի տակ: Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանը այն գտել է շրջակա խոտերի մեջ: “Մեր տեղեկություններով՝ սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ իր բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ այս ամենը իմանալով՝ բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ օր առաջ լրագրողիս հարցին ի պատասխան ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով”: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի