
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի այգում մի քաղաքացի այսօր հացադուլ էր հայտարարել և բողոքում էր Նիկոլ Փաշինյանից: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես մեկ այլ քաղաքացի, նկատելով, որ հացադուլ հայտարարած տղամարդը վիրավորում է Նիկոլ Փաշինյանին, մոտեցավ և պատռեց վերջինիս պաստառը: Այս ամենից հետո նրանց միջև վեճ բռնկվեց: Այս վեճին միջամտեց ոստիկանը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան