
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակում առաջադիմել է 9 տեղով և այժմ 90-րդն է: Խոակին Կապառոսի թիմը եվրոպական հավաքականներից ամենամեծ առաջընթացն է գրանցել:
Նախորդ ամսվա աղյուսակի համեմատ կտրուկ առաջընթացը պայմանավորված է ԱԱ-2022-ի ընտրական փուլում գրանցած երեք անընդմեջ հաղթանակներով: J խմբում մեր մրցակիցներից Գերմանիան 12-րդն է, Ռումինիան՝ 43, Իսլանդիան՝ 52, Հյուսիսային Մակեդոնիան՝ 62, իսկ Լիխտենշտեյնը՝ 186: