Ֆիրդուսի 33-րդ թաղամասի 74-ամյա բնսակչուհի Սվետա Մանուկյանն է, զայրացած է. արդեն մի քանի տարի է՝ վեց հոգուց բաղկացած ընտանիքի հետ ապրում է խոնավության մեջ: Ոչ զուգարան ունեն, ոչ խմելու ջուր, գիշերում են քարե հատակին:
Նկատենք, որ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) դեռեւս շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Մինչդեռ Ֆիրդուսի տոնավաճառը հենց այդ հիմնավորմամբ էլ դեռեւս 2017 թվականին քանդվել էր, որ տարածքում շինարարություն սկսվեր: Կառավարությունը խոստացել էր բնակարանով ապահովել թաղամասի բոլոր բնակիչներին:
Սակայն տիկին Սվետային որեւէ առաջարկ չեն արել: Ֆիրդուսցի այս տիկինն ասում է, որ կառավարությունից, քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա իր տուն չի եկել, չի հետաքրքրվել, թե ինչ պայմաններում է ապրում: Օգնել է միայն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը՝ ոսպով, լոբիով, որն էլ առնետները կերել են:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում