Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու:
Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի եւ Գորիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի 30-ամյա բնակիչը ապրիլի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, տուժածի տան ննջասենյակում սուր-կտրող-ծակող գործիքով խփել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։
30-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն: