Միմյանց են բախվել տուարեգն ու գազ 3110 -ը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես armlur. am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամւ 21:30-ի սահմաններում Երևան- Իջեվան ավտոմայրուղու 126 կմ-ին Իջևան Իջևանատան դիմաց իրար են բախվել Տուառեգ մակնիշի 50 ԻԴ 050 համարանիշի, Գազ 3110 մակնիշի 05 00 264 համարանիշի ը և Գազել մակնիշի 660 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը նաև հայտնում է որ Տուառեգը վարել է, Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 1972 թ. ծնված Ժասմեն Սարգսյանը, Գազ 3110-ը վարել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 1958 թ. ծնված Հրանտ Հովսեփյանը, իսկ Գազելի ղեկին է եղել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Գագիկ Ժորիկի Սարգսյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս