Armenian text to speach

Գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է վերադարձել Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնել էինք, որ րոպեներ անց «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Գերի զինծառայողներից մեկի ծնողը հայտնեց, որ ինքնաթիռը վերադարձել է Երևան, սակայն այն դատարկ է: Այս պահին տարատեսակ լուրեր են պտտվում: Նշենք, որ գերիների հարազատները վրդովված են: Նրանք մտադիր են գնալ ՊՆ շենքի մոտ և բողոքի ակցիա իրականացնել:

Այս պահին դեռևս չկա պաշտոնական որևէ հայտարարություն:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:




Լրահոս