Սեփական ռեկտորներ․ իշխանությունների գերնպատակը համալսարաններն ընտրություններից առաջ յուրայիններով հագեցնելն է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուհ-երն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում: ԵՊՀ-ում եռամյա տապալումից հետո կառավարությունը որոշել է իր վստահելի մարդկանց դարձնել տարբեր բուհերի հոգաբարձուների խոհրդի անդամներ եւ նախագահ, որպեսզի ունենա կառավարելի ռեկտորներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը եւս իրենցով են արել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, որ Ավինյանի հովանավորյալն է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, ընդ որում՝ բավականին մեծ դժվարություններով. հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ՀՀ իշխանության վստահելի թեւի ջանքերով մի կերպ դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործող իշխանությունների գերնպատակը համալսարանները հատկապես ընտրություններից առաջ յուրայիններով հագեցնելն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս