ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին եւ գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնակամ կառույցը:

Արտակ Մխիթարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված):

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված):

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ քոլեջի որ շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում:

Լիաննա Հունանյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:




Լրահոս