
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում:
Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: