ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Հայաստան կատարած իր մեկօրյա այցից հետո Երևանից ուղևորվել է Բաքու: Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ մանրամասնելով, որ Բաքվում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ:

Կրասնովն երեկ Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հիշեցնենք, նա Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով:

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Իգոր Կրասնովն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:




Լրահոս