ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը գրություն է ուղարկել Արտաշատի քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության նախագահ Զ. Հայրապետյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության նախագահ Զ. Հայրապետյանը հայտնել է Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքն ապօրինի օտարելու մասին:

Ըստ լուրերի՝ Արտաշատ համայնքի ղեկավար Կ. Բենիամինյանի կողմից անցկացվել է ձևական աճուրդ և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ապօրինի օտարել է Արտակ Մամիկոնյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Սակայն ArmLur.am-ին Արտաշատի համայնքապետարանի լրատվական բաժնից հայտնեցին, որ նշված աճուրդը կապ չունի Արտակ Բենիամինյանի հետ: Այդ աճուրդին մասնակցել է նախկին քաղաքապետ Արտակ Մամիկոնյանը, որը կայացել է 28.11.2006 թվականին: Իսկ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը պաշտոնավարում է 2017 թվականի սեպտեմբեր ամսից, հետևաբար տվյալ աճուրդի հետ որևէ առնչություն չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է հոդվածում նշված՝ «ՀՀ Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության նախագահ Զ. Հայրապետյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն եւ Գլխավոր դատախազին հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը», ապա կարող ենք ասել միայն, որ ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչությունից 25.05.2021թ. Արտաշատի համայնքապետարան գրություն է հասցեագրվել, որտեղ խնդրվել է սեղմ ժամկետում տրամադրել հիշյալ աճուրդի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը սահմանված ժամկետներում տրամադրվել է»:




Լրահոս