ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ վարչապետի առանձնատուն ներխուժած անձանց գործով. ինչ են հայտարարել մեղադրյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձանց գործով: Գործով անցնող մեղադրյալներից ոմանք դատարանում հայտարարություն են արել:

Ինչպես հայտնի է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ, հնչեցվել են սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև տեղ են գտել ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը որոշակի գործողություններ պարտադրելու, բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի ու փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների դեպքեր:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:

Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ 14 անձի նկատմամբ անջատվել է 4 քրեական գործ, որոնցով նախաքննությունն ավարտվել է:

Նկատենք, որ դատարան էր ուղարկվել Կառավարական ամառանոց ներխուժած անձանց մասով հարուցված քրեական գործը եւ մեղադրյալի աթոռին էին հայտնվել Սարգիս Օհանյանը, Կարո Ղազարյանը, Վանուշ Ղազարյանը, Արամ Թաթոյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին բնակարան ապօրինի մուտք գործելով` կատարել են ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն: Այսպիսով, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գործով անցնող երիտասարդներից երկուսը դատարանում հայտարարել են, որ արագացված քննություն են ցանկանում իրականացվի: Մեզ հասած լուրերի համաձայն, մեղադրյալներին համոզել են խոստովանել իրենց արարքը, որ մտել են վարչապետի կեցավայր եւ այնտեղից գողություն են կատարել, ինչի համար նրանց կազատազրկեն, բայց պայմանականորեն պատիժը չեն կիրառի: Մասնավորապես ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ արագացված դատաքննություն է ցանկացել իրականացվի մեղադրյալ Արամ Թաթոյանը:




Լրահոս