«Չկարողացա զսպել արցունքներս». Իվետա Մուկուչյանը՝ մենահամերգի մանրամասների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել երգչուհի Իվետա Մուկուչյանի մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որը նվիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին: Համերգի մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաջ հերոսներին, որոնց շնորհիվ մենք այսօր հնարավարություն ունենք հանդիպելու եւ միասին նշելու այս օրը, այն հերոսներին, ովքեր հանուն այսօրվա եւ վաղվա զոհեցին ամեն ինչ, անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը: Խոնարհվում եմ նրանց առաջ: Դահլիճում ներկա են եղել նաեւ մեր հերոսները»,-մեզ հետ զրույցոււմ նշել է երգչուհին:

Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում խոստովանում է, որ հուզվել է «Մարտիկի երգը» երգելիս՝ չկարողանալով զսպել արցունքները, հուզվել է նաեւ համերգի ավարտից հետո. «Շատ էի անհանգստանում, որ բարձր երաժշտությունը եւ լույսերը կարող են խանգարել դահլիճում ներկա գտնվող տարբեր վնասվածքներ ստացած զինվորներին, սակայն համերգի ավարտից հետո ինձ մոտեցավ մի զինվոր՝ իր փոքրիկ տղայի հետ: Նա ասաց, որ վերջին իրադարձություններից հետո միակ ուրախ օրն էր իր համար, չկարողացա զսպել արցունքներս, առհասարակ, անդադար հուզվում էի… Սա նվազագույնն էր, որ կարող էինք անել նրանց համար»:

Նշենք, որ համերգային ծրագրի ընթացքում եղել են  նաեւ անակնկալներ թե՛ երգչուհու եւ թե՛ երկրպագուների կողմից:

Համերգի վերջին երգը Իվետա Մուկուչյանը երգել է դահլիճում նստած Գրիշա Աղախանյանի հետ:
Հավելենք նաեւ, որ երգչուհու հետ բեմում պարում էին «Ամարաս» պարային համույթի աղջիկները, իսկ պարային փորձերը տեղի են ունեցել 1-2 օրվա ընթացքում, քանի որ Իվետան ԱՄՆ-ից վերադարձել էր երկու օր առաջ, հետեւաբար, համերգի փորձերն էլ ստիպված է եղել իրականացնել սուղ ժամանակահատվածում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս