
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի կայքում:
Հիմնադրամից պատճառների մասին չեն նշել:
Լարիսա Մինասյանը Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի:
Նա նշել է, որ մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: