Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տուն չեմ մտնում, սիրտս մղկտում է». Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը ձախողված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի Ֆիրդուս շուկայի տարածքը, որը գերակա շահ ճանաչվեց դեռեւս 2007 թվականին օտարվեց մի ընկերության, որը խոստացել էր այդ նույն տարածքում բազմաբնակարան շենք կառուցել եւ դրանք հատկացնել այդտեղ ապրող բնակիչներին: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ այս խոստումները չեն իրականանում, անգամ քանդման աշխատանքները չեն սկսվել: Իսկ այն բնակիչները, որոնք քանդման աշխատանքների պատճառով իրենց բնակարանները պետք է իրացնեն, հայտնվել են անորոշ վիճակում. սպասում են կառավարության առաջարկին: Իսկ կառավարությունից դանդաղում են:

Ի դեպ, կան բնակիչներ, որոնք իրենց բնակարանները իրացրել են, բայց ցածր գներով: Օրինակ, ֆիրդուսցի 81-ամյա Գագաս պապիկը, որը ծնվել եւ մեծացել է 33-րդ թաղամասում, իր հայրական տունն արդեն օտարել է՝ քառակուսի մետրը մոտ 1100 դոլարով, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում կենտրոնում բնակարանների քառակուսի մետրի կադաստրային արժեքը գերազանցել է 1100 դոլարը: Բայց չի դժգոհում, ասում է՝ ստացած գումարով կարողացել է 92 քմ բնակարան ձեռք բերել:

Տունը գնել է, բայց միեւնույն է՝ չի կտրվում հարազատ թաղամասից: Իրացրած բնակարանի բանալիներն ամուր պահում է գրպանում, ամեն օր գալիս է Ֆիրդուս եւ հանդիպում նախկին հարեւանների հետ: Բայց ամեն օր տուն չի մտնում, ասում է՝ սիրտս մղկտում է:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը:

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը, ապա նշել է, որ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը:

Թե երբ կսկսվեն կառուցապատման աշխատանքները, հստակ ժամկետներ չկան: Անգամ հայտնի չէ, թե երբ են իրացվելու մյուս բնակիչների տները: Այս պահի դրությամբ փաստենք, որ Երեւանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը ձախողված է:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս