
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Թայիփ էրդողանի հետ։
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում սեփական աղբյուրը։ Զելենսկին աշխատանքային այցով շաբաթ կայցելի Թուրքիա ու բանակցություններ կանցկացնի Ստամբուլում մեր նախագահի հետ։ Նախատեսված է նրանց համատեղ մամլո ասուլիսը: