ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապահի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետեւ՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին, եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ չափով եւ որքան է նշանակվում այդ օգնությունը:

Հրաչուհի Մարգարյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա եւ դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Խնդրում եմ ասել՝ ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Ստեփան Ղուկասյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ):

Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձեւի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն: Այս պարագայում ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով՝ փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:




Լրահոս