
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Զաքարյանը հնարավոր է, որ այս ընտրություններում ղեկավարի Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության նախընտրական շտաբը:
Նա նախընտրական շտաբ գլխավորելու փորձ ունի. 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորում էր ԲՀԿ նախընտրական շտաբը: 2018թ. իշխանափոխությունից հետո Իշխանն անցել էր ջրի հատակը, և հիմա, կարծես թե, որոշել է կրկին մասնակցել քաղաքական գործընթացներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: