
Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված հումանիտար օգնության առաքումն Ասկերանի շրջանի Փիրջավալ բնակավայր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, վերմակներ, բարձեր, սննդի պատրաստման համար գազայրիչներ և այլ գույք են փոխանցել Փիրջավալ բնակավայրում բնակվող 15 բազմանդամ ընտանիքի:
Ընտանիքներին օգնելուց բացի, առաջնային ախտորոշման, որակյալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներ՝ տոնոմետր, սրտի մոնիտոր, արյան գլյուկոզայի չափիչ, ջերմաչափեր, բժշկական գույք և այլ իրեր են փոխանցել գյուղի առաջնային բուժօգնության և մանկաբարձական բուժկետին:
Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի բնակավայրում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է ավելի քան 1 տոննա անհրաժեշտ իրեր, դեղեր և սննդի պարագաներ: