ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր օրացույցը մնաց նոյեմբերի 9-ի վրա». Սարգիսը զոհվել է զինադադարից ժամեր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերօրյա անմահ հերոսների շարքում է նաեւ ժամկետային զինծառայող Սարգիս  Թոմբուլյանը, ով զոհվել է  նոյեմբերի 9-ին զինադադարից ժամեր առաջ՝ Մարտունու Կարմիր շուկայի տարածքում։

ArmLur.am-ը այցելել է Սարգիսի բնակարան, զրուցել է նրա մայրիկի եւ ընկերների հետ, որոնց միակ սփոփանքն այսօր մնացել են հիշողությունները, որոնք խնամքով փորձում են չմոռանալ:

Սարգիսը հատկապես շատ էր սիրում մայրիկի պատրաստած խմորեղենը եւ սեպտեմբերի 27-ին, երբ պատրաստվում են ուղարկել նրա սիրած խմորեղենը, նա զանգահարում եւ ասում է, որ չուղարկեն՝ դիրքեր է բարձրանում, եւ այդպես էլ չի հասցնում  համտեսել մոր պատրաստած վերջին խմորեղենը:

Լուսավոր եւ լույս ճառագող երիտասարդը  քոլեջն ավարտելուց հետո պատրաստվում էր ընդունվել Ճարտարագիտական համալսարան, մեծ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս