
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:
Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ մտան Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:
Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց արդյունք 390 կգ արդյունք և նվաճեց ոսկե մեդալ: