Միշել Օբաման կհայտնվի Գինեսի գրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հաջորդ շաբաթ կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում,-հաղորդում է Associated Press-ը: Մ. Օբաման պատրաստվում է Սպիտակ տան Հարավային մարգագետնում կազմակերպել բացառիկ ակցիա. 100-ավոր երեխաներ եւ ամբողջ աշխարհում 20 հազար մարդ ԱՄՆ առաջին տիկնոջ գլխավորությամբ կցատկեն “ցատկող Ջեքի” ոճո(բացված ձեռքերով եւ ոտքերով թռիչք): Գինեսի գրքի ներկայացուցիչների խոսքերով` իրենք պատրաստվում են ռեկորդ գրանցել, երբ աշխարհի հազարավոր մարդիկ մոտ 1 րոպե ցատկեն նշված ոճով, իսկ Միշել Օբաման ամենաակտիվ մասնակցությունը կունենա դրան: Ցատկող Ջեքի վարժությունը տարածված է ԱՄՆ բանակում: Այդ վարժության նպատակն է զարգացնել զինվորների ֆիզիկական ուժը:




Լրահոս