Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Հայաստանի ԱԳՆ-ն ՝ Մարաղայում կոտորածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը: Այս մասին ասվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է.

«Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։

Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:

Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ»։




Լրահոս