43-ամյա Գարիկ Սաֆոյանն ապրում է Ֆիրդուսում, շատ է ուզում ամուսնանալ, բայց հնարավորություն չունի։ Այս ընտանիքը եւս աչքաթող է արված. դեռ գնային առաջարկներ չեն ներկայացրել։ Տեւական ժամանակ է՝ անորոշության մեջ են, չգիտեն՝ ի վերջո քանդվելու է Ֆիրդուս թաղամասը, թե ոչ կամ իրենց փոխհատուցվելու է գումար, թե ոչ։
Ֆիրդուսցի 63-ամյա Վարդուհի Գրիգորյանը սրտնեղում է՝ խոհանոցը փոքր է՝ ընդամենն ունի մեկ սառնարան եւ մեկ փոքր գազ: Ի դեպ, ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Ըստ փոխվարչապետի՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը:
Տեղեկացնենք, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցպատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ: Բայց ինչպես տեսնում եք՝ Ֆիրդուսը մնացել է նույնը, այս տարածքում որեւէ աշխատանք չի իրականացվում, իսկ բնակիչներն արդեն հույսները կտրել են։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան