ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենաների առևտուրը կանգնած է. կորոնավիրուսի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 11 մլրդ 436 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 36 տոկոսով պակասել է: Հայաստանում ավտոմեքենաների առեւտուրը տեւական ժամանակ է՝ կանգնած է: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ ավտոմեքենաների հիմնական գնորդները. ղազախները, ռուսները Հայաստանի ավտոշուկայից չեն օգտվում:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-փետրվարին մանրածախ առեւտրի շրջանառությունն եւս նվազել է՝ կազմելով 11.3 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 2 ամիսներին պակասել է 7.6 տոկոսով: Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, ապա պատերազմը ազդել են առեւտրի եւ բիզնեսի վրա:

Ս․Հ․




Լրահոս