
Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։