
Արտաշատ քաղաքի Արազու փողոցում ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, հրավառություն է եղել. այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։
Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։