
1963 -ին Մասաչուսեթսից Հարվեյ Բոլլը ստեղծել է “Ժպտացող դեմք” պատկերը: Պատկերը շատ արագ լայն տարածում է գտել ամբողջ աշխարհով մեկ և դարձել բարի կամքի եւ ուրախության ամենահայտնի խորհրդանիշը: Հեղինակը կարծում էր, որ գոնե տարվա մեջ մեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին եւ բարի գործերին: Եվ այդպիսով, ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը հռչակել է Համաշխարհային Ժպիտի Օր: Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին: Ինչպես ամեն տարի, օրվա խորհուրդն է “Արա՛ բարի գործ, ժպիտ պարգեւի՛ր մարդկանց”: