
Երևանում Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դի է հայտնաբերվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, որի կողքին ատրճանակ է եղել:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում տրված է նրա հորը: