ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովը համաներում կհայտարարի. ում վրա կտարածվի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունը որոշել է համաներել Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունն արդեն այդ նախագիծը ներկայացրել է խորհրդարանին եւ անհետաձգելի ճանաչել: Ընդ  որում, այս որոշումը տարածվելու է մինչեւ սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց վրա:

Կառավարության այս որոշումը տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների վրա: Այդ հոդվածում ասվում է. «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս