
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ից:
«Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ այն կշարունակվի վաղը»,-ասված է հաղորդագրության մեջ: