Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների մերձակայքում:
Սակրավորները միաժամանակ հանրապետության տարածքում շարունակում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ:
Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում: