ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր իրավիճակ Երեւանի նախկին քաղաքապետի գործով. փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել նաև Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմաբ հարուցված քրեական գործով:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 64-ամյա նախկին նախագահը, որ նաև Երևանի նախկին քաղաքապետն է եղել, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ իրավապահների՝ 2011 թվականին Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։

Նույն արարքի համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը։ Մեզ հետ զրույցում Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ անհիմն ապօրինի գործ են ուղարկում դատարան որտեղ միանշանակն Ռոբերտ Նազարյանն արդարացվելու է:

Քնար Մանուկյան




Լրահոս