ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալի` ինքնասպան եղած դուստրը ԱԱԾ պաշտոնյայի կին է. ինչն է եղել դեպքի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները հարցաքննել են Ժաննա Օգաննիսյանի հարազատներին: Մեզ հայտնի դարձավ՝ գեներալ լեյտենանտի հարազատները իրավապահներին պատմել են, որ մեկ տարի է, ինչ Ժաննան առողջական խնդիրներ ուներ: Ընտանիքի անդամները ամեն ինչ արել են նրա առողջական խնդիրները լուծելու համար, սակայն մեկ տարի առաջ նրա մոտ հայտնաբերված առողջական խնդիրները այդպես էլ չեն լուծվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահները, լսելով ընտանիքի անդամներին եւ իրականացնելով մի շարք քննչական գործողություններ, եկել են այն եզրակացության, որ 40-ամյա կնոջ ընտանիքը բավականին պարկեշտ ընտանիք է, եւ Ժաննան, ըստ էության, առողջական խնդիրների պատճառով է գնացել այդ քայլին:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած կնոջ ամուսինը Ազգային անվտանգության ծառայության՝ «Զվարթնոց»  օդանավակայանի սահմանապահ զորքերի հրամանատարն է:

Նշենք, որ 2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ. Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։

Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

Ի դեպ կինը ՌԴ քաղաքացի է, սակայն ապրում էր Հայաստանում:

Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի 1- ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս