ՏԵՍԱՆՅՈՒԹ. Sputnik V, թե՞ AstraZeneca. որով կպատվաստվեն քաղաքացիները. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացնի՝ ըստ տարիքային և ռիսկային խմբերի։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարությունն արդեն որոշել է՝ AstraZeneca պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Իսկ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որն առայժմ սահմանափակ քանակությամբ է, պատվաստելու են 18-ից 54 տարեկան ռիսկային խմբում գտնվող անձինք: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանագրի շրջանակում Հայաստան է բերվել 15 հազար «Սպուտնիկ V»-ի դեղաչափ, որը նախատեսված է 7500 մարդու համար։

ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե որ պատվաստանյութն են նախընտրում՝ «Սպուտնիկ V», թե՞ AstraZeneca:

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս