
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը, ըստ որի լճի մակարդակը ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.67 մ (11.04.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 15 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.951 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 11-ը ներառյալ՝ 40.565 մլն խմ: